Սիսիանում, Դիլիջանում և ևս մի քանի համայնքում «Հայաքվեի» համար տեղ չեն տրամադրել

Սիսիանում, Դիլիջանում և ևս մի քանի համայնքում «Հայաքվեի» համար տեղ չեն տրամադրել

Երևանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում ստորագրահավաք է մեկնարկել՝ օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։

Փաստաբան Արամ Օրբելյանը, որը նաև նախաձեռնող խմբի անդամ է, Mediahub-ի հետ զրույցում նշեց, որ ընթացքը նորմալ է, սակայն ամբողջ ՀՀ-ում տեխնիկապես և ֆիզիկապես ստորագրահավաքը սկսված չէ, սակայն թույլտվություն կա, բացառությամբ մի քանի համայքներից։

Հարցին, թե ո՞ր համայնքներն են, որ թույլ չեն տվել, վերջինս պատասխանեց․

«Սիսիան, Դիլիջան և ևս մի քանիսը, որոնց անունը հիմա չեմ հիշում։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ ևս աշխատում ենք։ Երևանը ևս մերժում էր տվել թաղապետերի մակարդակով, բայց որոշակի գործընթացների արդյունքում համաձայնության եկան, որովհետև այստեղ վարչաիրավական վեճ չկա, քրեադատավարական գործողություն է։ Երբ տեղ է տրամադրվում, սա չի տրամադրվում մեր ինչ-որ ցանկություններ իրագործելու համար, սա տրվում է նրա համար, որ ժողովուրդը՝ իշխանության աղբյուրը կարողանա իր դիրքորոշումը հայտնել։ Տարածք տրամադրելու պարտականությունը և հայնրային ծառայողի աջակցությունը ոչ թե ինչ-որ մեկի ցանկության դաշտում է, այլ Հանրաքվեի մասին օրենքով ուղղակի պարտականություն է»,- ասաց Օրբելյանը։ 

Նշենք, որ ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից:

Օրբելյանը մեկնաբանեց, որ ԿԸՀ-ն պետք է որևէ կերպ հավաստիանա, որ մարդիկ ստարագրել են և սրա տարբերակն այն է, որ հանրային ծառայողը տեղում ստուգում իրականացնի։

Լիաննա Թորոսյան