Վթար Ճամբարակ-Թթուջուր ճանապարհին. մանրամասներ

Վթար Ճամբարակ-Թթուջուր ճանապարհին. մանրամասներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:15-ին: