Եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը

Եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը

Հունիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը, հայտնում են ՄԻԵԴ-ից։ 

Հիշեցնենք՝ Հայաստանն իր պահանջներում ներկայացրել է, որ գերեվարված երկու զինծառայողներն Ադրբեջանում ենթարկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտումներին։

Ադրբեջանական կողմը իբրև ապացույց ներկայացրել է իբր հայ զինծառայողների իրավունքները պատշաճ կերպով ապահովված են, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Հիմք ընդունելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը։