Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հանձնակատարի այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների մարդու իրավունքների վիճակը։

Նախատեսվում են Միյատովիչի հանդիպումները պետական ​​պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։