Հայտնի է դարձել, թե ով չպետք է թուզ ուտի

Հայտնի է դարձել, թե ով չպետք է թուզ ուտի

Թուզը համարվում է ամենաառողջ դելիկատեսներից մեկը, և կարևոր չէ, թե ինչ ձևով են այն օգտագործում՝ թարմ, թե չորացրած։ Երկու ձևերն էլ ունեն բուժիչ հատկություններ և գրեթե նույն սննդային արժեքը։

Թուզի կանոնավոր, բայց չափավոր օգտագործման դեպքում ոսկորներն ու ատամներն ավելի ամուր են դառնում, իսկ արյան ճնշումը վերադառնում է նորմա: Եթե ​​ձեր սննդակարգում թուզ կա, շնչառական, սրտանոթային և վերարտադրողական համակարգերի աշխատանքը կբարելավվի, օրգանիզմի իմունային պաշտպանությունը կամրապնդվի, և քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն կնվազի։

 

Ընդհանուր առմամբ, Haber7-ի մեջբերված փորձագետները նշել են, որ թուզը օգտակար է բոլոր մարդկանց համար։ Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ այս պտուղները պարունակում են բնական լատեքս: Նրանք, ովքեր ալերգիա ունեն, պետք է չափազանց զգույշ լինեն: Թուզը օգնում է նորմալացնել մարսողական համակարգի աշխատանքը, բայց եթե այն չափից շատ ուտեք, արդյունքը կլինի հակառակը՝ կառաջանան փորլուծություն, սրտխառնոց և այլ տհաճ ախտանիշներ: