ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են Արցախի պատգամավորների հետ. ի՞նչ են քննարկել

ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են Արցախի պատգամավորների հետ. ի՞նչ են քննարկել

ՀՀ Ազգային Ժողովում այսօր՝ սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների եւ Արցախի ԱԺ պատգամավորների հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

Կողմերը կարևորել են արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։