ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Շուշիում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 263,3 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։