Մարգինալ խմբակի ներդրված մտածելակերպ է․ Մինասյանը՝ ընդդիմության հայտարարությունների մասին
Հարգելի գործընկերներ, պետությունը բազմաթիվ ծրագրեր է ներդրել՝ թեթևացնելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների հոգսը։ Որ ասում եք՝ բնակարանային ապահովության ծրագիր չկա, այս պահին կարճաժամկետ լուծում է տրվել բնակվարձի միջոցով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
«Ասում եք՝ ՀՀ-ում վարձակալություն ապահովել չեք կարող: Կարող ենք, Երևանում չէ, ՀՀ-ում, մենք ունենք մարզեր»,- ասաց Մինասյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրերը։
Պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք աջակցում են արցախցիներին։
«Սիրելի հայրենակիցներ, չհավատաք այն չարախոսներին, որոնք փորձում են պառակտում մտցնել մեր երկրում, այն աղմուկը, որը ստեղծում են մեր ընդդիմախոսները, թշանամանք, ատելություն և ներազգային խտրականությունը ընդամենը մարգինալ խմբակի ներդրված մտածելակերպ է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում