Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում․ Արամ Թորոսյան

Նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին ասյօր MediaHub-ին փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Լիաննա Թորոսյան