Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. Գնել Սանոսյան

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. Գնել Սանոսյան

Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը սկսել ենք, տեխնիկան աշխատում է, ճանապարհը կառուցում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Աշխատանքները մինչև գարուն կավարտվեն, երեք մասի ենք բաժանել աշխատանքները, ակտիվ աշխատում են»,- ասաց նախարարը։

Հարցին՝ դեպի Թուրքիա տանող ճանապարհների վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ ընթանո՞ւմ են, Սանոսյանը ասաց, որ նման գործընթաց չկա։