Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը

Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը

Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան և ամերիկացի երգիչ Նիք Ջոնասը հանրությանը ցույց են տվել իրենց դստերը՝ Մալթիին՝ իրենց հետ տանելով սոցիալական միջոցառման։ Այդ մասին գրում է Page Six-ը։ Նրանք մասնակցել են Հոլիվուդի փառքի ծառուղում Ջոնաս եղրայրների աստղի բացման արարողությանը։ Միջոցառման ժամանակ փոքրիկը եղել է Չոպրայի գրկում։

Արարողությանը եղբայրները ներկայացել են կանանց եւ երեխաների հետ եւ նրանց յուրաքանչյուրը իր հաջողությունների համար շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին։

Նիկը եւ Պրիյանկան իրենց դստերը, ով ծնվել է 2022 թվականի հունվարին, անվանել են Մալթի Մարի։ Զույգը փոքրիկին ունեցել էր փոխնակ մոր օգնությամբ։