Յամալի դպրոցում աշակերտը օդամղիչ ատրճանակից կրակ է բացել. կա տուժած

Յամալի դպրոցում աշակերտը օդամղիչ ատրճանակից կրակ է բացել. կա տուժած

Յամալի դպրոցում աշակերտը օդամղիչ ատրճանակից կրակ է բացել. կա տուժած:

Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին Գուբկինսկիի թիվ 9 դպրոցում։ Դեռահասը շենք է բերել օդամղիչ ատրճանակ: Նրա վրա մետաղորսիչի շրջանակները չեն աշխատել։

Ընդմիջման ժամանակ տղան դասընկերների հետ գնացել է զուգարան։ Այնտեղ նա սկսել է կրակել։ Կրակոցներից մեկը դիպել է աշակերտներից մեկի ոտքին: Տուժածին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, սակայն վնասվածքը լուրջ չի եղել։

Ոստիկաններն այժմ աշխատում են դպրոցականի հետ: Ատրճանակն ուներ մինչև երեք ջոուլ հզորություն։ Վարչաշրջանի կրթության վարչությունից ասացին, որ դա զենք չէ, և, հետևաբար, պլաստիկ պատյանը մետաղորսիչով չի հայտնաբերվել:

Այսօր ոստիկանության աշխատակիցները զրույցներ են վարել քաղաքի բոլոր դպրոցներում։