Ադրբեջանցիները Հայաստանի ևս մեկ քաղաքացու են ձերբակալել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողներն այսօր ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանին, որը խախտել է պետական սահմանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի (Աղավնո) տարածքով անցնող հատվածում։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։