Հրդեհ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հրդեհ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Արզաքան գյուղում տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են տան կից թոնրատանն առաջացած հրդեհը: 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: