Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է․ Հենդերսոնը՝ Սադիո Մանեի մասին

Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է․ Հենդերսոնը՝ Սադիո Մանեի մասին

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը խոսել է հարձակվող Սադիո Մանեի հեռանալու մասին: Հիշեցնենք, որ սենեգալցին Մյունխենի «Բավարիային» է միացել այս ամառ, գրում է armsport.am-ը։

«Կարծում եմ, որ Մանեին կկարոտեին մոլորակի ցանկացած թիմում: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, մարդ, ով թիմ է բերել առաջատարի կարևոր որակներ»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Talksport-ը։

Հիշեցնենք, որ Մանեին փոխարինելու համար «Լիվերպուլը» Լիսաբոնի «Բենֆիկայից» գնեց Դարվին Նունյեսին:

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ իր պաշտոնական առաջին խաղում ուրուգվայցին գոլ խփեց ու վաստակեց 11 մետրանոց։