«Ով չի nւզnւմ՝ վաղը թnւրքը գա իր տnւն, մայիսի 26-ին կգա hրապարակ»․ hարցում

«Ով չի nւզnւմ՝ վաղը թnւրքը գա իր տnւն, մայիսի 26-ին կգա hրապարակ»․ hարցում

Ինչպես հայտնի է, Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաքի է հրավիրում մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում: Սրբազանը կոչ է արել ժողովրդին միանալ շարժմանը, մասնակցել հանրահավաքին։ Նա նաև նշել է, որ կոնկրետ քայլեր կնախաձեռնվեն, և կիրակի օրը կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը։

Սրբազանի առաջնորդած շարժումը բուռն քննարկվում է հասարակության, քննադատվում ՔՊ-ականների կողմից, և գլխավոր հարցն այսօր այն է, թե արդյո՞ք նույնքան բազմամարդ կլինի հանրահավաքը, ինչպես 9-ին էր, երբ Սրբազանի քայլերթը, որը մեկնարկել էր Տավուշում, հասավ Երևան։ 

MediaHub-ն անցկացրեց հերթական հարցումն իր ընթերցողների շրջանում՝  հասկանալու, թե ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, և արդյո՞ք կմասնակցեն հանրահավաքին: 

Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է ավելի քան 15.000 ընթերցող:

Ըստ այդմ, ձայները բաշխվել են հավասար՝ 47%-ը դրական է պատասխանել՝ կմասնակցի հանրահավաքին, ևս 47%-ն էլ նշել է, որ չի մասնակցի հավաքին, 3%-ն ընտրել է «Դեռ չեմ որոշել» տարբերակը, իսկ  3%-ը՝ «Իմաստ չի տեսնում»։

Մեր ընթերցողները, ինչպես միշտ, թողել են նաև իրենց մեկնաբանությունները․ 

«Ժողովրդի մեծամասնությունը չի ուզում պայքարի իր հայրենիքի համար, բայց անկյուններում հեծկլտում է, թե մեզ ոչնչացնում են։ Ուղղակի ապշելու է»։

«Իսկական հայ մարդը՝ թասիբով, ինքնասիրությունը տեղը, պարտավոր է միանալ Բագրատ Սրբազանին, նա ազգի համար սիրտ և ոգի է տալիս»։

«Ով չի ուզում՝ վաղը թուրքը գա իր տուն, ինքը մայիսի 26-ին կգա հրապարակ»։

«Բոլորս պետք է կանգնենք մեր հայրենիքի կողքին, այլապես կկորցնենք մեր սուրբ հողերը եւ քոչվոր ցեղի նման կգաղթենք ոնց մեր պապերը»։

«Ամսի 26-ը ինչո՞վ է տարբերվելու էն մյուս օրերից ու ժամերից, որոնց մասին անվերջ նշվում է այս շարժման ընթացքում։ Ամբողջ մայիս ամսվա ընթացքում նշվեցին վերջնաժամկետներ։ Անլուրջ է արդեն»։

«Բոլոր հայրենասերներով 26-ին հրապարակում»։

«Գնում եմ ու գնալու եմ, իսկ այն չգնացողները, որ նշել են, կեսը ֆեյք էջ են, մյուս կեսը թուրքի զոմբիներ»։

«Ո՛չ միայն ես, այլ իմ շրջապատի շա՛տ ու շա՛տ հայրենասեր մարդիկ, որոնք ուզում են ունենալ պատիվ ու հայրենիք»։

«Եթե ինձ բացատրեք, թե ինչի՞ց ելնելով դուք հայ եք, մյուսները՝ ոչ, ես էլ կգամ»։

«Բոլոր միջոցառումներին պետք է գնալ, մինչև հողատուին քշենք երկրից»։

«Կախարդական փայտիկ չկա, ժամանակ է պահանջում այս ամենը։ Այո՛, կմասնակցեմ»։

Մարիաննա Արամյան