ԱՄՆ ՄԶԳ հեռացված աշխատակիցները Վաշինգտոնում պառկած բողոքի ցույց են անցկացրել

Միջազգային զարգացման գործակալության (USAID) հեռացված աշխատակիցները և ակտիվիստները «պառկած» բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի գրասենյակի մոտ:
Սա պայմանավորված է եղել ԱՄՆ կառավարության՝ գործակալության գործունեությունը սահմանափակելու միջոցառումներով հետ։
Ոստիկանությունը ձերբակալել է նրանցից մոտ 20-ին, գրել է «Guardian» թերթը։
Ըստ հրապարակման՝ ակտիվիստներն ու USAID-ի նախկին աշխատակիցները սպիտակ շապիկներ են կրել՝ «ՁԻԱՀ-ի ֆինանսավորման կրճատումը սպանում է» կարգախոսով։
Ի նշան բողոքի՝ մոտ 30 ցուցարարներ պառկել են Վաշինգտոնում Քեննոն կառույցի ռոտոնդայի հատակին՝ վանկարկելով․ «Կոնգրեսի ձեռքերն արյունոտ են, ապասառեցրե՛ք օգնությունը հիմա»։
Կապիտոլիումի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է մոտ 20 ցուցարարի, ովքեր չեն ենթարկվել ցրվելու հրամաններին։