Մալայզիայի միգրացիոն կենտրոնից փախուստի ժամանակ առնվազն 10 մարդ է մահացել

Մալայզիայի միգրացիոն կենտրոնից փախուստի ժամանակ առնվազն 10 մարդ է մահացել

Մալայզիայի Կեդահ նահանգի միգրացիոն կենտրոնում խռովություն է բարձրացել, որն ավարտվել է առնվազն 10 հոգու մահվամբ։ Այս մասին հայտնում է The Star պարբերականը։

Միգրացիոն կենտրոնում, որտեղ տեղավորված են եղել ռոհինջա ժողովրդի ձերբակալված ներկայացուցիչները, ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են անկարգությունների։ Խռովության արդյունքում 528 մարդ փախել է կենտրոնից։

Նշվում է, որ փախուստի քաոսային իրավիճակում զոհեր են գրանցվել վրաերթի հետևանքով՝ փողոցն անզգուշորեն հատելիս։

Փախուստի դիմած 528 անձանցից 363-ը վերադարձվել են կենտրոն։ Մալայզիացի ուժայինները փնտրում են մյուսներին։

2016-17թթ․ ԶԼՄ-ները հայտնել էին ուժայինների կողմից ռոհինջա ժողովրդի մուսուլմանական խմբի շարունակական հետապնդման մասին։ Դա դարձել էր պատասխան՝ 2016-ի հոկտեմբերին սահմանային անցակետերի վրա գորհայինների հարձակումներին։