658 մլն տոննա․ ինչ մետաղներ է ՌԴ-ն առաջարկում ԱՄՆ-ին

Ռուսաստանում հազվագյուտ մետաղների 29 տեսակների ընդհանուր պաշարները կազմում են 658 մլն տոննա։
Հազվագյուտ կատեգորիային պատկանող 15-ի պաշարները կազմում են 28,5 մլն տոննա։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բնական պաշարների նախարարության տվյալներին։
Գերատեսչությունն ընդգծել է, որ այս ծավալը բավարար է տնտեսության ընթացիկ կարիքների համար և երկարաժամկետ հեռանկարում։ Բոլոր առկա հանքավայրերը բաղադրյալ են, այսինքն՝ հանքաքարը պարունակում է մի քանի տեսակի օգտակար հանածոներ։
Հազվագյուտ հողային մետաղների թվում են՝ սամարիում, իտրիում, լուտետում, դիսպրոզիում, հոլմիում, էրբիում, պրազեոդիմում, թուլում, լանթան, ցերիում, իտերբիում, տերբիում, նեոդիմում, գադոլինիում, եվրոպիում և պրոմեթում։
Մնացած 14 հազվագյուտ, բայց ոչ հազվագյուտ հեղային միներալներն են՝ լիթիումը, ռուբիդիումը, ցեզիումը, բերիլիումը, սկանդիումը, ինդիումը, գալիումը, գերմանիումը, ցիրկոնիումը, հաֆնիումը, վանադիումը, նիոբիումը, տանտալը և ռենիումը:
Փետրվարի 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հազվագյուտ հողային մետաղներին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համագործակցել ռուսական այս ոլորտում։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները ուրախ կլինեն տեսնել ամերիկյան ընկերություններին, եթե նրանք հետաքրքրություն ցուցաբերեն համատեղ աշխատելու համար։