«Երախտապարտ եմ ինձ, հպարտ եմ ինձնով, քանի որ այնքան բանի միջով եմ անցել»․ Տաթևիկ Ադումյան (լուսանկարներ)

«Երախտապարտ եմ ինձ, հպարտ եմ ինձնով, քանի որ այնքան բանի միջով եմ անցել»․ Տաթևիկ Ադումյան (լուսանկարներ)

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն այս շրջանում Եգիպտոսում է և տոնում է ծննդյան 31-ամյակը: Նա ներկայացրել է նոր ֆոտոշարք՝ կից կատարելով հետևյալ գրառումը․

«Փետրվարի 23: Այդ օրը ծնվեց մի աղջիկ և ինչպես բոլոր նորածինները, նա էլ չգիտեր՝ ինչ կյանք է իրեն սպասում առջևում: Ինչ դասեր և փորձություններ, ինչ վերելքներ և հիասթափություններ, ինչ ճանապարհներ և խոչընդոտներ: Այդպես անցան օրեր, օրերը դարձան ամիսներ, ամիսները՝ տարիներ, տասնամյակներ: Մի բան, սակայն միշտ մնում էր անփոփոխ: Աղջկան կյանքի տարբեր փուլերում շրջապատում էին լավ մարդիկ, հարազատներ, իսկապես սիրող և գնահատող, հոգատար մարդիկ: Այդ աղջիկը ես եմ, և ես այդ մարդկանց երախտապարտ եմ անկեղծ սեր և ուժ պարգևելու համար: Երախտապարտ եմ ինձ, հպարտ եմ ինձնով, քանի որ այնքան բանի միջով եմ անցել, որ երբևիցե միգուցե այդ մասին չբարձրաձայնեմ: Այսօր ես կանգնած եմ այստեղ և գիտեմ, որ ապագան նույնպես լի է փորձություններով… և ավելի քան երբևէ՝ ես լի եմ վճռականությամբ և դրական: Ես հավատում եմ ինձ և հավատում եմ , որ գեղեցիկ է ուժը և ուժի մեջ է գեղեցկությունը:Շնորհավո՜ր ծնունդդ, ուժեղ Մարդ»: