Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՄԻՊ-ն իրական լուսանկարն է հրապարակել

 Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՄԻՊ-ն իրական լուսանկարն է հրապարակել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ներկայացրել է 1990-ականներին արված Վագիֆ Խաչատրյանի նկարը, որն ապացուցում է ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը:

Ադրբեջանցի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ դիվանագետներ, օգտագործում են համացանցից ներբեռնված զինվորի նկարը և ներկայացնում որպես Վագիֆ Խաչատրյանի նկար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։