Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում

Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ոչ-ոքի՝ 2։2 է խաղացել «Յան Ռեգենսբուրգի» հետ:

Հանդիպման 28-րդ րոպեին Ադամյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկ Ութը։ Ավելացված ժամանակը ևս հաղթողին չի պարզել: Իսկ հետխաղյա 11-մետրանոցներով Ադամյանի թէիմը պարտվել է և դուրս է մնացել պայքարից: