Կաղամբի օգտակար հատկությունները և ում է այն հակացուցված

Կաղամբը բոլորին ծանոթ ու շատ տարածված մթերք է, որը վաճառվում է ցանկացած մթերային խանութում կամ շուկայում: Այն ունի բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով:
Սպիտակ կաղամբը շատ հարուստ է վիտամին C-ով, իսկ կարմիրն օգտակար է սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցողներին:
Ծաղկակաղամբը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 և բուսական սպիտակուսներ, ինչպես նաև բազմաթիվ օգտակար թթուներ: Բացի այդ, այն նաև հարուստ է B խմբի վիտամիններով: Բրյուսելյան կաղամբը պարունակում է տեսողության խմդիրների դեպքում շատ օգտակար մանրաթելեր և օգտագործվում է նաև որպես սեռական համակարգի քաղցկեղը կանխարգելող միջոց:
Բրոկկոլին շատ օգտակար է նիհարել ցանկացողներին, քանի որ այն մարսելու համար օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում, քան ստանում է դրա յուրացումից:
Կաղամբը ցուցված չէ կոլիտի, փորլուծության, բարակ աղիքների բորբոքման, գաստրիտի, խոցային հիվանդությունների, լյարդի, երիկամային և միզաքարային հիվանդությունների դեպքում։