Պաշտոնանկություններ՝ երկրորդ բանակային կորպուսում․ հրամանատարից մինչև վարչության ծառայության պետ

Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. որոշումը կապված է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի դեպքի հետ:
Այս մասին հայտնում են MediaHub.am-ի աղբյուրները։
Բացի նրանից, պաշտոնից կազատվի նաև ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված
ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն:
Նարե Գնունի