Համատարած անգործություն է․ Արեյան

Ըստ էության, դրվում է ինստիտուտի վերափոխման խնդիր, որպեսզի հասկանանք, թե ով կարող է լինել կառավարիչ և ինչպես ընտրել կառավարչին, կառավարչի պարտականություններն ու պատասխանատվությունները։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կարո Արեյանը։ 

Շահույթի նպատակ չհետապնդող մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության, ասաց նա։ Այս միջավայրում շատ կարևոր կլինի կառավարչի ինստիտուտի իմպերատիվ լինելը։

«Անհրաժեշտ է մրցակցային դաշտի ձևավորումը։ Շենքերի կառուցման անկառավարելիության աստիճանը պետք է նվազեցնել և անհրաժեշտ կլինի ձևավորել շենքի կառավարման մարմին-համայնքի ղեկավար փոխհարաբերությունները»,֊ նշեց Արեյանը։

Մանրամասները` տեսանյութում