Չեմ կարող ասել, որ որևէ արդյունք ունենք․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպման մասին

Փոխվարչապետը դեռ չի վերադարձել, օդանավի մեջ է։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստի արդյունքներին։ 

Նրա խոսքով՝ երեկվա հանդիպման մասին ՌԴ կառավարության կայքում տեղադրվել է հաղորդագրություն (թե ինչու Փաշինյանը հիշատակեց միայն ՌԴ պաշտոնական հաղորդագրությունը և ոչ ՀՀ Կառավարության՝ պարզ չէ), որից պարզ է՝ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու բացման հարցը։

«Չեմ կարող ասել, որ որևէ արդյունք ունենք, ցավոք։ Բայց կարող եմ հաստատել, որ ՀՀ-ն շահագրգռված է այդ ծրագրի իրականացվամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը, և մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումներն ու դրանց շուրջ ընդհանրությունների արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը։ 

Նա շեշտեց՝ երկաթուղին ու ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։