Գուրգեն Հովհաննիսյանը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ

Գուրգեն Հովհաննիսյանը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ

Գյումրեցի պրոֆեսիոանլ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերի 15-ին․ գրում է Shantnews.am-ը։

Լոս Անջելեսում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող մեր բռնցքամարտիկը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ:

Հաղթանակի դեպքում Գուրգեն Հովհաննիսյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում կբարելավի դիրքն ու հնարավորություն կունենա առաջիկայում պայքարել տիտղոսի համար: Նրա մենեջերներն են Վարդան Թորոսյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը։

Օրվա գլխավոր մենամարտում մրցելու են ծանր քաշային կարգում երկու անվանի բռնցքամարտիկներ Դենոթի Ուայլդերն ու Ռոբերտ Հելենիուսը: Մենամարտերը ցուցադրվելու է Fox Sport հեռուստաընկերությամբ: Սպասվում է, որ մարտերին հետևելու է շուրջ 100 միլիոն հեռուստադիտող: