ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի՝ Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխեց հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը։

Այժմ գլխավորը հրատապ վերադառնալն է 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրագործմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնում զինված առճակատումը և անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։