Արագաչափերի հետ կապված փոփոխություններ կլինեն

Ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափեր, տեսախցիկներ, վերադարձվել է պետական կառավարման ոլորտ։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօրվանից արդեն ամբողջությամբ այդ համակարգը վերահսկվելու է ոստիկանության կողմից։
«Ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, և այսօրվանից մենք լիարժեք իրականացրել ենք հանձնման-ընդունման գործընթացը»,- նշեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք չեն շտապել այդ համակարգը պետականացնել, քանի որ տնտեսվարող սուբյեկտներին վնասելու և տնտեսական դաշտում ավելորդ լարվածություններ առաջացնելու ցանկություն չեն ունեցել։

 «Իսկ մասնավորի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո մենք այս որոշումն ընդունեցինք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։