Ջոնսոնը հույս ունի, որ Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս է հայտնել, որ Ուկրաինան կհյուրընկալի Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի՝ չնայած կազմակերպիչների հայտարարությանը։
Ավելի վաղ մրցույթի կազմակերպիչները հայտնել էին, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան չի կարողանա ընդունել Եվրատեսիլ երաժշտական մրցույթը։ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ այժմ բանակցություններ կսկսվեն մրցույթը Մեծ Բրիտանիայում հյուրընկալելու շուրջ:
«Եվրատեսիլում հաղթեցին ուկրաինացիները, ես գիտեմ, որ մենք ֆանտաստիկ ելույթ ունեցանք, գիտեմ, որ երկրորդ տեղն ենք զբաղեցրել, և ես կցանկանայի, որ այն կայանար մեր երկրում: Փաստն այն է, որ նրանք հաղթեցին և արժանի են: Ես հավատում եմ, որ նրանք կարող են դա անել, և ես վստահ եմ, որ նրանք պետք է դա անեն», - ասել է նա Sky News-ին:
Ջոնսոնը նաև նշել է, որ այժմ Կիևը «շատ ավելի աշխույժ» տեսք ունի, քան նախկինում։
«Մարդիկ ավելի վստահ են, դուրս են գալիս, սնվում սրճարաններում, ռեստորաններում, այսպես նույնիսկ մի քանի շաբաթ առաջ չէր», - հավելել է նա։