5000 տղայի ազգովի դավաճանել ենք, վարորդները ծնողների վրա են քշում․ զոհվածի հայր

Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան։ Մի շարք վարորդներ, փորձելով ճեղքել ծնողների ստեղծած պատը, մեքենան վարում են նրանց ուղղությամբ։

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրն այս ամենը դավաճանություն է որակում։

«5000 տղայի ազգովի դավաճանել ենք, վարորդները ծնողների վրա են քշում։ Դո՛ւրս եկեք, մարդիկ, միացեք մեզ։ Նիկոլն էդքան թա՞նկ է ձեր համար»,- նշեց Գարիկ Գալեյանը։

Հիշեցնենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։

Մինչ դատարանը դռնփակ ռեժիմով այս հարցն է քննում, զոհված զինծառայողների ծնողները փակ են պահում Արշակունյաց պողոտան։

Մանրամասները՝ տեսանյութում։