Արցախում մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառումը

Արցախում մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառումը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 345-Ն որոշմամբ հաստատվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառումը, որով նախատեսվում է օժանդակել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին՝ աշխատատեղերի պահպանման ու աշխատավարձի և այլ եկամուտների վճարման հարցում: Մասնավորապես, որոշմամբ նախատեսվել են աջակցության երկու ծրագրեր՝ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տրամադրման վերաբերյալ:

Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին՝ 136 000 ՀՀ դրամի չափով, իսկ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:

Նշված ծրագրերից չեն օգտվի Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 13-ի N 70-Ն և 2023 թվականի մարտի 10-ի N 147-Ն որոշումներով հաստատված հատուկ կարգերի խախտում թույլ տված այն տնտեսավարողները, որոնց պատասխանատու անձինք որոշումն ուժի մեջ մտնելու կամ տնտեսավարողի կողմից Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 29-ի N 205-Ն որոշմամբ սահմանված աջակցության ստանալու օրվանից մինչև կարգով նախատեսված վճարման հանձնարարականի կազմմանը նախորդող օրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Միանվագ դրամաշնորհ և (կամ) միանվագ դրամական աջակցություն ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտները կարող են սույն թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ներկայացնել դիմում՝ http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով: