Իսպանիան կարող է հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդին

Իսպանիան կարող է հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդին

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և հարյուրավոր զոհերի պատճառ դարձած պայթյունից։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։ Նաև մարդասիրական օգնության ժամանում պիտի լինի,- գրել է նա։