Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում բուժօգնություն ստացող 25 պացիենտ

Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում բուժօգնություն ստացող 25 պացիենտ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ. հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում: