ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ

ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 3-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ: