Ջերմուկը ՌԴ-ում վաճառքից չի հանվել

«Ռոսպոտրեբնադզորը» Վլադիկավկազում տեղի ունեցած մահացու թունավորումից հետո "Ջերմուկ" հանքային ջրերը վաճառքից չի հանել: Սակայն թե ինչպես է քացախը հայտնվել շշի մեջ, որի հետևանքով մարդ է մահացել, դեռ հայտնի չէ։
Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով, վաճառքի արգելք չկա, մեծածախ վաճառողները շարունակում են պահեստից խմբաքանակներ վաճառել։ Տղամարդու մահից հետո մի քանի շուկաներ ինքնուրույն հանել են հանքային ջուրը վաճառքից։ Մինչդեռ Ozon-ը և Wildberries-ը հանկարծ սկսեցին վաճառել հենց այս հանքային ջուրը:
«Ջերմուկ գրուպ»-ը վստահեցնում է. արտադրական ցիկլը փակ է, քացախ չի օգտագործվում և որևէ այլ բան չէր կարող հայտնվել շշի մեջ։ «Ռոսպոտրեբնադզորը» հարցեր ուներ կոնկրետ խմբաքանակի վերաբերյալ, որն արտադրվել էր 2023 թվականի վերջին։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։