Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

Ապրիլի 10-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ. Տեղեկացնում են համերգասրահից։
Իրենց անկրկնելի կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Աշոտ Դանթարջյանը (բաս) և երաժիշտ Բորիս Եգանյանը (ակորդեոն): Տոնական երեկոյին կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։