Արցախի ճանաչման միջազգային գործընթաց կարելի է սկսել, օրինակ՝ հենց ԱՄՆ-ից․ Սարգսյան
Ակնհայտ է, որ այս իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում ընդհանրապես Արցախին առնչվող հարցեր չկան։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սա բարդացնելու է ցանկացած գործընթաց, ու կարող էր նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը։
«Ընդհանրապես, Արցախի միջազգային ճանաչման գործընթաց կարելի է սկսել։ Տեխնիկական առումով կան պետություններ, որտեղ մեր համայնքը ունի հնարավորություն՝ ազդելու պետական իշխանությունների վրա՝ Արցախի ճանաչման համար։ Դրա վառ օրինակներից մեկը ԱՄՆ-ն է։ Այնտեղ պաշտոնապես գրանցված է Արցախի ներկայացուցչությունը։ Սա նշանակում է, որ նախադրյալները կան»,- նշեց Սարգսյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ գործընթաց կարելի է սկսել նաև ԱՄՆ Կոնգրեսում։
«Քաղաքական կամք պետք է արտահայտի պաշտոնական Երևանը։ Եթե նույնիսկ ԱՄՆ հայ համայնքի մոտ լինի ցանկություն, ապա իհարկե, հնարավորություն կա, որ այդ պրոցեսը սկսվի»,- նշեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։