Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները

Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր երկիրը կապ է պահպանում Հյուսիսային Կորեայի հետ և չի բացառել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ապագա բանակցությունների հնարավորությունը։ 

«Մենք [Կիմ Չեն Ընի հետ] հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, հաղորդակցություն իրականացվում է»,- ասել է Թրամփը:

Մարտի 13-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար վերականգնել երկխոսությունը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ։

Նա հավելել է, որ ինքը և Կորեայի առաջնորդն արդեն հանդիպել են Սինգապուրում և Վիետնամում։ Նրանք լավ անձնական հարաբերություններ են զարգացրել։ Փետրվարին ամերիկացի առաջնորդն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի և նրա առաջնորդի հետ։