Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ իրավիճակը՝ սահմանին

 Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ իրավիճակը՝ սահմանին

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: