Դուք նիստին չեկաք, դրա համար էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ․ Ռուստամ Բաքոյան
Այո, նիստն առնվազն հարթ չի ընթացել, բայց ինձ համար տարօրինակ է, որ մեր ընդդիմադիր գործընկերներն անդրադառնում են հարցերի միայն այն մասին, որոնք մեզ են վերաբերվում և այն խնդրահարույց վիճակները, որ ստեղծվել էին կամ կային այնպիսի վիճակներ, որոնք նաև հենց ձեզնով էին պայմանավորված՝ դուք չփորձեցիք դրանք շտկել, և դրանք տեղի ունեցան։ Այս մասին այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Ես կարծում եմ՝ դուք նիստին չեկաք, որովհետև պարզապես ստորագրել էիք Էդգար Ղազարյանի թեկնածության տակ, որի արդյունքում էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այո, նման դեպքերը պետք է ԱԺ-ում բացառել և նման դեպքեր պետք է տեղի չունենան։ Իսկ պարոն Թաթոյանի պաշտոնավարման վերաբերյալ հայտարարությունները, որ ասում են՝ մեզ համար անցանկալի ՄԻՊ է եղել, թույլ տվեք չհամաձայնել, որովհետև դրան ուղղված որևէ գործողություն չի եղել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում