Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կհանդիպի Սահիբա Գաֆարովայի հետ

Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կհանդիպի Սահիբա Գաֆարովայի հետ

Հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

MediaHub-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այս հանդիպումն անոնսել էր Միջխորհրդարանական միության վեհաժողովի մամուլի խոսնակը:

Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ  
Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 12-16-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով. Ալեն Սիմոնյան, պատգամավորներ Ծովինար Վարդանյան, Հասմիկ Հակոբյան, Արսեն Թորոսյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյան:

Ալեն Սիմոնյանի մեկ այլ կարգադրությունից տեղեկանում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-19-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին: