Վիճաբանություն Երևանի ճաշարաններից մեկում. պատճառը համազգեստն էր

Երևանում գտնվող ճաշարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել այցելուներից մեկի կողմից զինվորական համազգեստ կրելու պատրվակով։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին։
Արմեն Հ․-ն ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի ճաշարաններից մեկում, խուլիգանական դրդումներով, չնչին առիթով՝ Ալեքսանդր Ղ․-ի կողմից զինվորական համազգեստ կրելու պատրվակով վիճաբանություն է հրահրել վերջինիս հետ, ինչը վերաճել է քաշքշուքի, որի ժամանակ Ա. Հարությունյանն իր մոտ առկա՝ մարմանակ վնասվածք պատճառելու միջոց հանդիսացող սուր, կտրող-ծակող առարկայով՝ դանակով, դիտավորությամբ հարվածել է Ալեքսանդր Ղ․-ի պարանոցի։
Վերջինիս առողջությանը պատճառել է ձախից պարանոցի շրջանի կտրած-ծակած, վահանաճառի վնասումով կոկորդը թափանցող վերքի տեսքով կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր վնաս: Արմեն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել։
Գործը դատարան է ստացվել հուլիսին ու մակագրվել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ամբաստանյալը կալանավորվել է։