Փաշինյանի օգնականը «թռել» է նրա վրայից՝ արտագաղթելով ԱՄՆ

Փաշինյանի օգնականը «թռել» է նրա վրայից՝ արտագաղթելով ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Արթուր Գրիգորյանին ազատել է իր օգնականի պաշտոնից։ Թե ով էր Արթուր Գրիգորյանը, ինչով էր օգնում Նիկոլ Փաշինյանին, ոչ ոք չգիտե։ Անգամ շենքում նրան նորմալ չէին ճանաչում, հարցուփորձ արեցինք՝ մի կերպ տեղը բերեցին, որ նման անուն ազգանունով մարդ է եղել Փաշինյանի օգնականների ցանկում։ Բայց կարևորը՝ նա այսօր ազատվել է այդ «կարևոր» առաքելությունից։

MediaHub-ը մի փոքր հետաքրքրվեց ու պարզեց, որ Փաշինյանի՝ Արթուր Գրիգորյան անուն ազգանունով այդ օգնականը մոտ տասն օր առաջ մեկնել է երկրից, ասացին՝ ԱՄՆ, ու չի վերադարձել, այսինքն՝ միտք էլ չունի վերադառնալու Հայաստան, և Փաշինյանն այսօր ստորագրել է նրա ազատման հրամանը։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի օգնականն արտագաղթել է ու, փաստացի, «թռել» Փաշինյանի քթի տակից՝ չբավարարվելով իր կարգավիճակով։ 

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, որ ամենուր խոսում է դրսից մեր հայրենակիցներին Հայաստան կանչելու, այստեղ նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և ներգաղթ ապահովելու մասին, այսօր նրա իսկ կաբինետից մարդիկ են արտագաղթում՝ չցանկանալով ապրել Հայաստանում ու «չերեզ» Փաշինյան՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Կամ էլ օգնականը չի ցանկացել ծառայել հենց անձամբ իրեն՝ Փաշինյանին, ու նախընտրել է ամերիկյան երազանքը, քան Հայաստանի նիկոլական իրականությունը։

Վահե Մակարյան