Սահմանին տեղակայված ԵՄ դիտորդները տեղեկություններ են փոխանցում Ադրբեջանին

Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու մասին։
Այդ մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։
«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկային ծառայությունների և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,- պարզաբանել է նա: