Փաշինյանի փակուղին 

Փաշինյանի փակուղին 

«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- այսօր իր ելույթում կրկին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպավորություն է, որ Հայաստանի պաշտոնյաները մամուլ չեն կարդում, նրանց չեն զեկուցում Ադրբեջանի պաշտոնյաների արձագանքների մասին:

Երեկ Փաշինյանի այսօրվա միտքը գրեթե նույն բառերով հնչեցրել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ում Բաքվից անմիջապես արձագանքել են:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Բաքուն դեմ է խաղաղության պայմանագիրը Երևանի առաջարկած տարբերակով ստորագրելու գաղափարին, որը իրենից ենթադրում է ստորագրել փաստաթուղթը միայն համաձայնեցված կետերի ներառմամբ, իսկ չհամաձայնեցրած կետերը քննարկել առանձին։

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ չի հասկանում, որ բանակցային գործընթացում փակուղի է, և իր ցանկությունները փորձում է մատուցել` որպես իրականություն:

Բացի այդ, Փաշինյանի և նրա թիմի վարքագիծը շատ նման է առևտրի:

Հայաստանի փաստացի վարչապետը Բաքվին առաջարկում է առևտուր՝ «իշխանության վերարտադրություն՝ զիջումների դիմաց» բանաձևով:

Բաքվում, իհարկե, դեմ չեն լինի նման խաղի, սակայն Փաշինյանից հավելյալ զիջումներ են պահանջում:

Վահրամ Բագրատյան