Եթե անգամ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը ջնջեք, պատմությունը չեք կարող . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության, որը Հայաստանն ավելի մրցունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»,- հունվարի 18-ին արդարադատության նախարարություն այցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ չմեկնաբանելով, թե ինչով մրցունակ չէ գործող Սահմանադրությունը։
Ճիշտ հակառակը՝ գովեստի խոսքեր է ասել կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ, այն պարագայում, երբ ինքն ու թիմը մինչ հեղափոխությունը հայտարարում էին, որ այն «կարվել» է Սերժ Սարգսյանի «հագով»։ Ավելին՝ 2015 թվականին ծաղրում էին ընդդիմադիր գործընկերներին, որոնք փորձում էին կանխել նոր Սահմանադրության ընդունումը, ասում էին՝ դա կեղծ օրակարգ է։ Հիմա պարզվում է՝ ուզում են փոխել Սահմանադրությունը, բայց ոչ թե սուպերվարչապետական համակարգը, այլ ինչ-որ ուրիշ բաներ։
«Հասկանալիորեն եւ ակնհայտորեն, մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ եւ անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, եւ շատ կարեւոր է, ի վերջո, պատասխանել հետեւյալ հարցին․ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը եւ բանաձեւը: ․․․ Մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն եւ սոցիալական պետություն»,- ասել է Փաշինյանը եւ անհասկանալի ձեւակերպում տվել՝ որն է ՀՀ տարածքը․ «Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը․․․ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք եւ սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել՝ քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է ՀՀ հողային հաշվեկշռով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։