Արոնյանը հաղթեց Եսիպենկոյին

Արոնյանը հաղթեց Եսիպենկոյին

Բեռլինում շարունակվող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլում այսօր ընթանում են խմբային մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ և վստահ հաղթանակ տարավ: Հայ գրոսմայստերը շատ ակտիվ սկսեց պարտիան, գեղեցիկ զոհաբերություն կատարեց, որից հետո խաղային մեծ առավելություն ստացավ: Սևերը դիմացան մինչև 23-րդ քայլը, որից հետո անձնատուր եղան:

Լևոն Արոնյանը վաստակեց 3 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան կարող է շրջանցել միայն Գրիգորի Օպարինը, որն ունի 2,5 միավոր և այս պահին խաղում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մեր հայրենակիցը վերջին տուրում հանդիպելու է հենց ռուսաստանցի շախմատիստի հետ:

Հիշեցնենք, որ խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ օլիմպիական մրցակարգով կշարունակեն պայքարը հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրերի համար: