Mercedes-ը գլխիվայր շրջվել է, զոհ ու վիրավոր կան․ նոր մանրամասներ ողբերգական վթարից

Mercedes-ը գլխիվայր շրջվել է, զոհ ու վիրավոր կան․ նոր մանրամասներ ողբերգական վթարից

Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաննեորւմ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում տեղարդրված բետոնե պատնեշներին, ապա երկաթե արգելապատնեշներին, և մոտ 10 մետր շպրտվել ու բախվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են՝ մեկը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսն էլ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վիրավորներին քաղաքացիների ու պարեկների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Վիլեն Քոչարյանն էր, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 26-ամյա Սերգեյ Չալյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ տարածք: