Հայտնի են Samsung Galaxy A շարքի բնութագրիչները

Հայտնի են Samsung Galaxy A շարքի բնութագրիչները

Համացանցում հայտնվել են տարբեր գնային կատեգորիայի Samsung Galaxy A շարքի միաժամանակ չորս մոդելների ամբողջական տեխնիկական բնութագրիչները․ գրում է NEWS.am-ը։

Galaxy A73 ավագ մոդելը կհամալրվի 6,7 դյույմ անկյունագծով AMOLED-դիսփլեյով, որը կունենա FullHD+ կարգավորում եւ պատկերի թարմացման 120 Հց հաճախականության ապահովում: Նշվում է, որ A73-ը կաշխատի Snapdragon 750G չիպսեթի հիման վրա եւ կստանա 5000 Ամպեր-ժամ ծավալով մարտկոց 25 Վտ հզորությամբ արագ լիցքավորման հնարավորությամբ:

Galaxy A73-ի հիմնական տեսախցիկը լինի 108-մեգապիքսել հզորությամբ սենսորը երեք հավելյալ մոդուլների հետ 12,8 եւ 2 Մպ հզորությամբ: Ենթադրվում է, որ այդ տեսախցիկը կունենա երկակի եւ եռակի մոտեցմամբ օբյեկտիվ եւ, համապատասխանաբար, խորության սենսոր, հաղորդում է Գազետա-ն:

Հաղորդվում է, որ A53-ը կհամալվի Exynos 1200 ֆիրմային չիպսեթով եւ համանման դիսփլեյով, սակայն 6,52 դյույմ անկյունագծով: Մարտկոցի ծավալն ու լիցքավորման հզորությունը կմնան անփոփոխ՝ 5000 Ամպեր-ժամ եւ 25 Վտ: Տեսախցիկի հիմնական բլոկը համալրված է չորս մոդուլներով 64 Մպ պարամետրով, խորության 5 Մպ սենսորով եւ 5 Մպ մակրոմոդուլով:

Galaxy A33-ը կունենա 64 դյույմ անկյունագծով AMOLED-էկրան FullHD+ կարգավորմամբ: Որպես չիպսեթ է ներկայանում MediaTek Dimensity 720-ը: Սմարթֆոնի տեսախցիկները կներկայացվեն հիմնականում 48 Մպ սենսորով, 8 Մպ մակրոմոդուլով եւ 2 Մպ խորության սենսորով: Հաղորդվում է, որ A33-ը կստանա 5000 Ամպեր-ժամ հզորությամբ մարտկոց, սակայն լիցքավորումը կունենա 15Վտ հզորություն:

Շարքի վերջին սմարթֆոնը, որի բնութագրիչները հայտնի են դարձել, Samsung Galaxy A23-ն է, որը կստանա 6,6 դյույմ անկյունագծով IPS-դիսփլեյ պատկերի թարմացման 90 Հց հաճախականությամբ: Այն կաշխատի MediaTek Dimensity 700 չիպսեթի հիման վրա:

Հիմնական տեսախցիկը կլինի 50 Մպ սենսորը, որը համալրված է 2 Մպ մակրոմոդուլով եւ 2 Մպ խորության սենսորով: Մարտկոցն ու լիցքավորման արագությունը կնմանվի A23-ին՝ 5000 Ամպեր-ժամ եւ 15 Վտ:

Որպես A23-ի ու A33-ի օպերացիոն համակարգ ներկայացվել է Android 11-ի, իսկ A53-ի եւ A73-ի դեպքում՝ Android 12-ը: Ընդ որում՝ շարքի բոլոր սմարթֆոնները կմատակարարվեն One UI 4 ֆիրմային թաղանթով: